211652_close_icon
views-count1479 դիտում article-date 20:36 22-07-2015

«Արսենալի» խաղերը Լոնդոնում ամենամեծ լսարանն ունեն

Sky Sports-ը Մեծ Բրիտանիայում 500 հազար մարդու հեռուստատեսային նախասիրությունների ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ «Արսենալը» Լոնդոնում հեռուստատեսային ամենամեծ լսարանն ունի: Այդ ցուցանիշով «Արսենալը» գերազանցել է «Չելսիին» և «Տոտենհեմին»: Բացի այդ, «Արսենալը» ամենամեծ լսարանն ունի նաև Մեծ Բրիտանիայի 33 շրջաններում: Նշենք, որ «Չելսիին» ամենաշատը դիտում են Շոտլանդիայում և Մեծ Բրիտանիայի 8 շրջաններում: «Մանչեսթեր Յունայթեդը» ամենամեծ լսարանն ունի 49, իսկ «Լիվերպուլը»՝ 21 շրջաններում:

Նմանատիպ նյութեր