211652_close_icon
views-count3040 դիտում article-date 08:19 23-07-2015

Գագիկ Հարությունյանը դեմ չէ 15-օրյա կարճատև հանգստից հետո շարունակել նախագահել, բայց ոչ թե ՍԴ-ի, այլ ՀՀ նախագահի պաշտոնում. «Ժամանակ»

«Ժամանակը» գրում է. «Սահմանադրական փոփոխությունների անցկացման հարցում երևի ամենաշահագրգիռը այդ հանձնաժողովի նախագահ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն է, ով մեզ հասած լուրերով, ՀՀ նախագահ դառնալու ամենամեծ հավակնություններն ունի: 2018թ. մարտի 23-ին Գ. Հարությունյանը կդառնա 70 տարեկան և դեմ չէ 15-օրյա կարճատև հանգստից հետո շարունակել նախագահել, բայց ոչ թե ՍԴ-ի, այլ ՀՀ նախագահի պաշտոնում: Դա հնարավոր է, եթե գործող Սահմանադրությունը փոխարինվի նոր Սահմանադրությամբ, և նախագահը ընտրվի ոչ թե համաժողովրդական քվեարկությամբ, այլ 262 մարդու կողմից: Հարությունյանը հասկանում է, որ համաժողովրդական քվեարկության դեպքում նա նույնիսկ 262 ձայն չի ստանա»։

Նմանատիպ նյութեր