211652_close_icon
views-count2015 դիտում article-date 13:24 24-07-2015

ՄԱԳԱՏԵ-ն մուտք կգործի Իրանի բոլոր միջուկային օբյեկտներ. Ջոն Քերրի

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը միջուկային համաձայնագրի շրջանակներում կունենա Իրանի միջուկային բոլոր օբյեկտներ մուտք գործելու իրավունք: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: «ՄԱԳԱՏԵ-ն նշում է, որ կունենա անհրաժեշտ հասանելիությունը»,-ասել է Քերրին: Նա նաև խոստացել է ամերիկացի սենատորներին իրազեկել այդ հարցով գաղտնի քննարկումների մասին: Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունեց բանաձև, որով Իրանի միջուկային ծրագիրը կհսկվի միջազգային տեսուչների կողմից և թույլ կտա համոզվել, որ ծրագիրը խաղաղ բնույթ է կրում:

Նմանատիպ նյութեր