211652_close_icon
views-count1693 դիտում article-date 16:03 24-07-2015

Թուրքիան պատրաստ է ԻՊ-ի դիրքերին հարվածելու նպատակով ԱՄՆ-ին տրամադրել Ինջիրլիքի իր ռազմաբազան

Թուրքիայի իշխանությունները պատրաստ են ԱՄՆ-ին տրամադրել թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող «Ինջիրլիք» ռազմաբազան՝ «Իսլամական պետության» դիրքերին հարվածելու համար: Այդ մասին BBC-ին հայտնել են ամերիկյան բարձրաստիճան աղբյուրները: Ըստ տեղեկությունների՝ գործարքը դեռ համաձայնագրով հաստատված չէ: Աղբյուրի փոխանցմամբ՝ համագործակցության մասին պայմանավորվածությունը վերջնականապես ձեռք է բերվել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի միջև կայացած հեռախոսային զրույցի ընթացքում:

Նմանատիպ նյութեր