211652_close_icon
views-count3069 դիտում article-date 21:16 24-07-2015

Հացահատիկի բերքահավաքի աշխատանքներն ընթացքի մեջ են. ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն

Հանրապետությունում ընթանում են հացահատիկի բերքահավաքի աշխատանքներ։ 2015 թվականին հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել են շուրջ 199,8 հազար հեկտար` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը շուրջ 11 հազար հեկտարով։ Հուլիսի 24-ի դրությամբ` օպերատիվ տվյալներով, հանրապետությունում ընդհանուր առմամբ հնձվել են շուրջ 40 հազար հեկտար հացահատիկի ցանքատարածություններ` ապահովելով շուրջ 133 հազար տոննա համախառն բերք։ Արարատի և Արմավիրի մարզերում հացահատիկի բերքահավաքի աշխատանքները գրեթե ավարտվել են, միջին բերքատվությունը ոռոգելի տարածքներում կազմել է 43-47ց/հա, առանձին դեպքերում` 50-60 ց/հա և ավելի։ Հանրապետության մյուս մարզերում հացահատիկի բերքահավաքի աշխատանքներն ընթացքի մեջ են։ [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր