211652_close_icon
views-count1712 դիտում article-date 19:31 26-07-2022

Ստամբուլում աշխատանքներն է սկսել ուկրաինական հացահատիկի փոխադրման աշխատանքները համակարգող համատեղ կենտրոնը

Ստամբուլում իր աշխատանքներն է սկսել համատեղ համակարգող կենտրոնը, որը վերահսկելու է Ուկրաինայից հացահատիկային միջանցքների աշխատանքը։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարություն է տարածել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ հուլիսի 25-ին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովի հետ։

«Համատեղ համակարգող կենտրոնի աշխատանքը շարունակվում է ինտենսիվ: Թուրքիան կատարել է և կշարունակի կատարել իր բաժինը բեռնափոխադրումների ոլորտում»,-ասել է Հուլուսի Աքարը։

Նմանատիպ նյութեր