211652_close_icon
views-count2212 դիտում article-date 13:26 25-07-2015

Լեգենդար մարտիկի հետ ռասիզմի համար խզել են պայմանագիրը. տեսանյութ

Ռեստլինգի մենամարտեր անցկացնող ամերիկյան WWE ընկերությունը խզել է պայմանագիրը հանրահայտ մենամարտիկ և դերասան Հալկ Հոգանի հետ: Կազմակերպությունը չի նշել իր որոշման պատճառները, սակայն ընդգծել է, որ «ընդունում և ողջունում է ցանկացած ծագումով մարդկանց», ինչը ակնարկում է, որ Հոգանից հրաժարվելը վերջինիս ռասիստական մտքերն են եղել: Քաղաքական մեկնաբան Մարկ Լերմոնտ Հիլը հայտնել է, որ մենամարտերից մեկի մասնակցին Հոգանը անվանել է «նեգր»: Արդյունքում լեգենդար մարտիկի մասին բոլոր հիշատակումները կազմակերպության կայքից ջնջվել են: Ինքը՝ Հոգանը, որը աշխարհին հայտնի դարձավ «Ռոքի-3» կինոնկարից հետո, իր միկրոբլոգում գրել է, որ «Աստված ինձ ուղարկում է այնտեղ, որտեղ ցանկանում է»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր