211652_close_icon
views-count17173 դիտում article-date 14:19 27-07-2015

Քանաքեռի զորամասերից մեկում տեղի ունեցավ «Մենք զինվոր ենք» խորագիրը կրող միջոցառում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

հուլիսի 5-ին, Քանաքեռի զորամասերից մեկում տեղի ունեցավ ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդի և «Հետախույզների միավորում» ՍՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Մենք զինվոր ենք» խորագիրը կրող միջոցառումը: Ծրագրին մասնակցում էին սթրայքբոլի ֆեդերացիայի անդամները, հետախույզները, ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդի անդամները և զինվորները: Ծրագիրը մեկնարկեց սթրաքբոլ խաղով, որից հետո մասնակիցները ճաշեցին զինվորների հետ, այնուհետև տեղի ունեցավ «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը: Մասնակցիները ծանոթացան նաև զինվորների առօրյային: Օրվա վերջում՝ համերգային ծրագրի շրջանակում, ամփոփվեցին միավորները: Միավորների չնչին տարբերությամբ հաղթող ճանաչվեց զինվորների թիմը: Բոլոր մասնակիցները պարգևատրվեցին շնորհակալագրերով: Հաղթող թիմին շնորհակալագրեր հանձնեց «Հետախույզների միավորում» ՍՀԿ-ի նախագահ Ալեքսան Մինասյանը, իսկ ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը վերջիններիս հանձնեց հաղթական գավաթը: Միջոցառման հիմնական նպատակն էր ամրապնդել բանակ-հասարակություն կապը: Հուսով ենք նման նախաձեռնությունները շարունակական բնույթ կկրեն: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 157+
157+

Նմանատիպ նյութեր