211652_close_icon
views-count3143 դիտում article-date 09:45 28-07-2015

Իրաքի Մոսուլ քաղաքում ԻՊ-ը ավելի քան 120 մարդու է մահապատժի ենթարկել

Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքում «Իսլամական պետության» անդամները 120-ից ավելի մարդու են մահապատժի ենթարկել, իսկ 350-ից ավելի մարդ գերի է վերցվել: Այդ մասին տեղեկացրել է DPA-ն՝ հղում անելով Իրաքի նահանգապետերից մեկին: Մահապատիժներն իրականացվել են գլխին հրազենային կրակոցներ արձակելու միջոցով: Նրանցից որոշները սպանվել են ԻՊ-ի ձեռքում մի քանի ամիս գերի պահվելուց հետո: Տեղի իշխանությունները նշում են, որ գերիներից շատերը ոստիկանության սպաներ են, բանակի ներկայացուցիչներ, ընտրական հանձնաժողովների անդամներ և նախկին խորհրդարանական թեկնածուներ:

Նմանատիպ նյութեր