3099 դիտում
11:09 28-07-2015
Սահմանին այս գիշեր եւս խաղաղ չի անցել. հայկական կողմը ստիպված է եղել լռեցնել հակառակորդին
Հակառակորդի կողմից հուլիսի 27-ին եւ լույս 28-ի գիշերը հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 210 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային եւ հրետանային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2700 կրակոց, այդ թվում` 60 միլիմետրանոց ականանետերից՝ 98 արկ, ՌՊԳ-7, ՀԱՆ-17 եւ ՀՀՆ-9 տիպի նռնականետերից` համապատասխանաբար 29, 23 եւ 6 արկ եւ խոշոր տրամաչափի գնդացրային միջոցներից ավելի քան 140 կրակոց: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվական ծառայությունից։
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Նմանատիպ նյութեր
2460 դիտում
08:02 10-09-2015
ՀՅԴ-ն ստիպված է եղել իր խմբակցության անդամին՝ Արծվիկ Մինասյանին լռեցնել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
922 դիտում
19:12 25-01-2025
Սուդանի հիվանդանոցներից մեկին անօդաչու թռչող սարքի հարվածից ավելի քան 70 մարդ է զոհվել
832 դիտում
16:02 25-01-2025
95 տարեկանում մահացել է Ալբանիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդը
895 դիտում
15:45 25-01-2025
Ղազախստանում նավթի պահեստում բռնկված հրդեհը մարվել է