211652_close_icon
views-count1914 դիտում article-date 21:48 29-07-2015

Իրաքի խորհրդարանը Թուրքիայից պահանջել է դադարեցնել քուրդ զինյալների դիրքերի ռմբակոծումը

Իրաքի խորհրդարանը Թուրքիայի իշխանություններից պահանջել է դադարեցնել քրդական դիրքերի ռմբակոծումները Իրաքի հյուսիսում, հաղորդում է Rosbalt.ru-ն: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Թուրքական ռազմաօդային ուժերի հարվածները խախտում են Իրաքի ինքնիշխանությունը, հանգեցնում տեղի բնակչության զոհերի և վնասում իրաքյան քաղաքացիների սեփականությանը»: Իրաքցի խորհրդարանականները նշել են, որ ռմբակոծումների շարունակումը կարող է բացասականորեն ազդել Անկարայի և Բաղդադի միջև հարաբերությունների վրա:

Նմանատիպ նյութեր