11941 դիտում
10:56 14-10-2019
Թրամփը Թուրքիայից ու քրդերից պահանջել Է թույլ չտալ ԻՊ-ի զինյալների փախուստը բանտերից
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ Թուրքիան ու քրդերը չպետք Է թույլ տան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների փախուստը Սիրիայի բանտերից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ԱՄՆ-ն իր ձեռքում Է պահում ԴԱԻՇ-ի վատթարագույն կալանավորներին: Թուրքիան ու քրդերը չպետք Է նրանց թույլ տան հեռանալ: Եվրոպան պարտավոր Էր նրանց հետ ընդունել բազմաթիվ խնդրանքներից հետո: Նրանք պետք Է դա անեն այժմ: Նրանք երբեք չեն գա Միացյալ Նահանգներ»,- գրել Թրամփն իր Twitter-ում:
Ավելի վաղ New York Times-ը՝ վկայակոչելով ամերիկացի երկու պաշտոնյաների, հայտնել Է, որ ԱՄՆ-ը ԴԱԻՇ-ի հինգ տասնյակ կարեւոր բանտարկյալների Է թողել Սիրիայից իր հեռանալուց հետո՝ այդ երկրի վրա Թուրքիայի հարձակումից առաջ:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտնել Է Սիրիայում «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունն սկսելու մասին: Նրա խոսքով՝ այդ գործողության նպատակը քուրդ զինյալների եւ «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների դեմ պայքարն Է Սիրիայի հյուսիս-արեւելքի սահմանամերձ շրջաններում:
Գործողությանը ներգրավված են Թուրքիայի զինված ուժերը, ինչպես նաեւ Անկարայի աջակցությունը վայելող Սիրիական ազգային բանակ խմբավորումը: Պլանի համաձայն, հիմնական խնդիրը զինյալներից ազատ 480 կիլոմետր երկարությամբ եւ 32 կիլոմետր խորությամբ գոտու ստեղծումն Է Սիրիայի տարածքում Եփրատ գետից մինչեւ Իրաքի սահմանը:
Թուրքիան ահաբեկիչներ Է համարում Ժողովրդական ինքնապաշտպանության քրդական ջոկատները (YPG)` Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ նրանց կապերի պատճառով, որն Անկարայի կողմից ներառված Է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Նմանատիպ նյութեր
1914 դիտում
21:48 29-07-2015
Իրաքի խորհրդարանը Թուրքիայից պահանջել է դադարեցնել քուրդ զինյալների դիրքերի ռմբակոծումը
1024 դիտում
16:05 25-08-2014
ԵԱՀԿ-ն կոչ է անում թույլ չտալ ուկրաինական ճգնաժամի հետագա զարգացումը
Այս բաժնից
829 դիտում
17:24 21-12-2024
Գերմանիայում սուգ է հայտարարվել
565 դիտում
16:21 21-12-2024
Պենտագոնը փորձարկել է 2 հրթիռ, որոնք կփոխարինեն հնացած ATACMS-ներին. Breaking Defence