211652_close_icon
views-count4457 դիտում article-date 08:42 31-07-2015

Ծանր մեղադրանքով կալանավորված Տիգրան Խաչատրյանը պարգևատրվել է ԵԿՄ հուշամեդալով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, որը հուլիսի 25-ին ձերբակալվեց, օրերս պարգևատրվել է ԵԿՄ հուշամեդալով: Պարզվում է՝ Տիգրան Խաչատրյանը Գորիսի ԵԿՄ երիտասարդական կառույցի ղեկավարն է: Կապանի փոխքաղաքապետ, Սյունիքի մարզի ԵԿՄ երիտասարդական կառույցի ղեկավար Ռոդոլֆ Սարգսյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրուցում հաստատեց Խաչատրյանին պարգևատրելու լուրը և սկսեց գովերգել նրան»: «Երբ նա համալրել է երկրապահի շարքերը, դրսևորել է շատ ակտիվություն և շատ նորմալ կազմակերպել է միջոցառումները, այդ իսկ պատճառով ներկայացվել է խրախուսման: Արժանացել է ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանի կողմից հուշամեդալի»,- թերթի փոխանցմամբ ասել է Սարգսյանը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր