211652_close_icon
views-count2574 դիտում article-date 10:21 31-07-2015

Եթե «մայդան» չի…«Առավոտ»

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Ծանր արտաքին քաղաքական եւ տնտեսական վիճակում գտնվող Ռուսաստանն այսօր քիչ դաշնակիցներ ունի: Ինչպես եւ անհատը, որը կյանքն ընկալում է որպես «պայքար» իրեն շրջապատող թշնամիների դեմ եւ հենց այդ աշխարհընկալման պատճառով գրեթե չունի իրեն սիրող եւ հարգող բարեկամներ, այնպես էլ պետությունները, որոնց գաղափարախոսությունը հիմնված է թշնամական միջավայրից «պաշտպանվելու» հայեցակարգի վրա, ի վերջո, հայտնվում են մեկուսացման մեջ: Բնական է, որ այս իրավիճակում Ռուսաստանը չի ուզում կորցնել Հայաստանին, որը, որքան էլ փոքր լինի, Ռուսաստանի «հազվագյուտ» դաշնակիցներից մեկն է: Մասնավորապես, այդ պատճառով ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը ծանր է տանում եւ, իմ կարծիքով, չափազանցված նշանակություն է տալիս Արթուր Սաքունցի եւ Բարսեղյան Լեւոնի գործունեությանը ու երբեմն նույնիսկ «հուշում» է մեր իշխանություններին՝ «զբաղվել» նման մարդկանցով եւ կազմակերպություններով: Մտավախությունը, բնականաբար, «մայդանն» է, այսինքն՝ հասարակական այնպիսի մի շարժում, որը ոչ միայն իշխանափոխություն կիրականացնի, այլեւ «կթեքի» Հայաստանը դեպի Արեւմուտք: Չանդրադառնանք այն հարցին, թե ինչու դա հնարավոր չէ, եւ ինչու Արեւմուտքն էլ «մի բարի պտուղը չէ»: Խոսենք քաղաքական կամ հասարակական շարժումների մասին»: Մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր