3215 դիտում
13:38 02-08-2015
Հնդկաստանում կնոջը հաջողվել է փրկվել կոկորդիլոսի երախից
Հնդկաստանի Օրիսսա նահանգի գյուղերից մեկում մի կնոջ հաջողվել է ետ մղել կոկորդիլոսի հարձակումը: Սաբրիտի Սամալը պատմել է, որ գետի ափին լվացք անելիս նրա վրա հարձակվել է հսկա կոկորդիլոս:
Սաբրիտին կարծել է, թե իր վայրկյանները հաշված են. կոկորդիլոսը փորձել է նրան քարշ տալ ջուրը: Սակայն կինը խիզախել է եւ մի քանի հարված հասցրել նրա գլխին, ինչից հետո կոկորդիլոսը նահանջել է:
Կինը հոսպիտալացվել է: Նշենք, որ վերջին ամիսներին նշված նահանգում կոկորդիլոսների հարձակման հետեւանքով սպանվել է 2, վիրավորվել՝ 7 մարդ:
Նմանատիպ նյութեր
3894 դիտում
12:49 11-08-2014
9-ամյա տղան հրաշքով է դուրս եկել կոկորդիլոսի երախից
5679 դիտում
23:24 10-06-2015
Անցորդները փորձում են փիթ բուլի երախից հանել կատվին. տեսանյութ