3942 դիտում
12:49 11-08-2014
9-ամյա տղան հրաշքով է դուրս եկել կոկորդիլոսի երախից
Ամերիկյան Ֆլորիդա նահանգից 9-ամյա մի տղա հրաշքով է փրկվել 180 կգ քաշով և 3 մ երկարությամբ կոկորդիլոսից: Զարմանալի է, բայց երեխան կարողացել է ոչ միայն դուրս պրծնել գիշատչի երախից, այլև ստացել է թեթև վնասվածքներ: Այս մասին է հայտնում Вести.Ru-ն:
Ջեյմս Բարնի կրտսերը լողացել է Տոխոպեկալիգա լճում: Տղան պատմել է, որ սուր ցավ է զգացել հետևից, բայց կարծել է, թե ինչ-որ մեկը խաղ է անում իր հետ: «Ես չհասկացա, թե ինչ կատարվեց: Ես բռնեցի նրան ու զգացի, որ դա կոկորդիլոս է»:
Երեխան նշել է, որ միանգամից գլխի է ընկել, թե ինչ պետք է անի: Նա հարվածել է կոկորդիլոսին և իրեն ափ է նետել: Արդյունքում Ջեյմսը կարողացել է փրկվել՝ ստանալով աննշան վնասվածքներ: Իսկ այն ատամը, որ իր մարմնից դուրս են բերել բժիշկները, Ջեյմսը պատրաստվում է որպես վզնոց կրել և դեպքի մասին պատմել ընկերներին:
Նմանատիպ նյութեր
3272 դիտում
13:38 02-08-2015
Հնդկաստանում կնոջը հաջողվել է փրկվել կոկորդիլոսի երախից
5271 դիտում
23:35 20-03-2022
Նոր, առողջ ու կարող ուժեր կան, որոնք կարող են երկիրը դուրս բերել վիհի երախից. Մտավորականների միության ավագանի
Այս բաժնից
904 դիտում
12:46 12-01-2025
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
1243 դիտում
12:31 12-01-2025
Չեխական ռեստորանում պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
838 դիտում
11:42 12-01-2025
Վրաստանի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի դեսպանը քննարկել են խաղաղությունը Հարավային Կովկասում