Թուրքական կողմի հրթիռակոծության հետեւանքով հարյուրավոր քրդեր են զոհվել
Այս շաբաթ թուրքական կողմի հրթիռակոծության հետեւանքով սպանվել է երկրում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության 260 զինյալ: Կուսակցությունը, սակայն իր դիրքերի ուղղությամբ տեղի ունեցած գործողությունների եւ զոհերի մասին տեղեկություն դեռեւս չի հրապարակել:
ՆԱՏՕ-ի անդամ երկրները ողջունել են Թուրքիայի՝ Իրաքի եւ Սիրիայի հետ սահմաններն ամրապնդելու նախաձեռնությունը, մինչդեռ Գերմանիայի արտգործնախարարը կատարվածն անվանել է՝ «քրդերի հետ փոխըմբռնման կամրջի կործանում»: