Կրիշտիանու Ռոնալդուն իր գործակալի համար, որպես հարսանյաց նվեր, կղզի է գնել. տեսանյութ
Օգոստոսի 2-ին տեղի է ունեցել Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշի հարսանյաց արարողությունը Սանդրա Բարբոսայի հետ: Մենդեշի քավորը արարողությունում եղել է պորտուգալացի ֆուտբոլիստը:
Ցուցաբերած վստահության համար Ռոնալդուն ամուսնական զույգին յուրօրինակ նվեր է մատուցել՝ նրանց համար գնելով Հունաստանի կղզիներից մեկը: Նվերի արժեքը՝ տարբեր հաշվարկներով, կարող է կազմել 3-ից 50 միլիոն եվրո:
Հարսանյաց արարողությունը տեղի է ունեցել Պորտու քաղաքում: Նշենք, որ Ռոնալդուի շահերը ներկայացնող Մենդեշը մի քանի տարում դարձել է Պորտուգալիայի ամենահարուստ մարդկանցից մեկը, որի կարողությունը գնահատվում է ավելի քան 100 միլիոն եվրո: