Եգիպտացի միլիարդատերը պատրաստ է կղզի գնել փախստականների համար
Եգիպտացի միլիարդատեր Նահիբ Սավիրիսը իր Twitter-ի էջում գրառում է կատարել և Հունաստանի կամ Իտալիայի ափերում Եվրամիության երկրներ ժամանած փախստականների համար կղզի գնելու ցանկություն հայտնել, որտեղ վերջիններս կարող են բնակություն հաստատել:
Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը:
«Ես պատրաստ եմ կղզի գնել Իտալիայից կամ Հունաստանից, այնուհետև անկախություն հայտարարել և ընդունել փախստականներին` աշխատելու, այսպես ասած` ստեղծելու իրենց անկախ պետությունը»,- հայտնել է միլիարդատերը:
Նշենք, որ եգիպտացին պատրաստ է կղզու համար վճարել 10-100 մլն դոլար: