2970 դիտում
10:05 05-08-2015
Ո՞վ է ընդհանրապես այդ Տիգրան Առաքելյանը. Արտակ Դավթյան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հուլիսի 30-ին տեղեկություն տարածվեց, որ ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանը ձերբակալվել է ու գտնվում է ԱԱԾ մեկուսարանում: Ըստ լուրերի՝ Առաքելյանը ՀՀԿ-ականների մասին ինտիմ տեսանյութեր է ձեռք բերել եւ փորձել է դրանք «տնօրինել»: Մասնավորապես, շրջանառվող լուրերի համաձայն՝ Տիգրան Առաքելյանն իբր այդ տեսանյութերը չտարածելու դիմաց գումար է պահանջել ՀՀԿ-ական պատգամավորներից: Ինչեւէ, պաշտոնապես հայտնի է, որ Առաքելյանը կալանավորված է շորթման մեղադրանքով, եւ վերջ:
«Ժողովուրդ»-ին երեկ լուրեր հասան, որ խնդրո առարկա տեսանյութերով անցնող ՀՀԿ-ականներից մեկը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն է: Վերջինս այդ լուրերի առնչությամբ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում ոչ Տիգրան Առաքելյանը եւ ոչ իր տարածած տեսանյութերը, ու ես չեմ էլ ցանկանում մեկնաբանել նման տեղեկությունները: Ո՞վ է ընդհանրապես այդ Տիգրան Առաքելյանը»:
Նմանատիպ նյութեր
2321 դիտում
18:26 09-09-2016
Վերջապես մեր սպասելիքներն իրականացված կտեսնենք. Արտակ Դավթյան
8403 դիտում
17:31 02-07-2018
ՀՀ վարչապետի կոչից հետո զինծառայությունից խուսափած 156 մարդ է ներկայացել. Արտակ Դավթյան
Այս բաժնից
886 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
919 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1768 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»