211652_close_icon

Ակադեմիկոսն ու Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրենը ծեծել են իրար. «Ժամանակ»

views-count3207 դիտում article-date 10:48 05-08-2015
«Ժամանակը» գրում է. «Աղվերանում գտնվող Գիտությունների ազգային ակադեմիային պատկանող հանգստյան տանը երեկ թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել։ «Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ ծեծկռտուքի մասնակիցներից մեկը հանգստյան տան տնօրեն Հարութ Թադևոսյանն է, մյուսը՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Արսեն Բաղդասարյանը։ Նրանց միջև նախ վիճաբանություն է սկսվել, որից հետո կրքերը բորբոքվել են, ու դիմել են բռունցքների օգնությանը։ «Էդ տղան բորբոքվեց՝ բա արա, այ տղա, ասեցի՝ արայով մի խոսեք, քեզանից լավ արա չկա։ Ինքն էլ թե՝ պրոֆեսորի հետ ես խոսում, հետո էդ «արա» բառի վրա ասեց՝ քո տիրոջ մերը, աթոռը վերցրեց գլխիս խփեց: ...Հիմա ի՞նչ անենք՝ մենք էլ հասարակ մարդիկ ենք, մեզ խփեք աթոռով սպանե՞ք: Զայրացած էր, խմած էր էդ տղեն»,- մանրամասներ է հայտնել Հարութ Թադևոսյանը»։

Նմանատիպ նյութեր