211652_close_icon
views-count2281 դիտում article-date 18:24 06-08-2015

Բրազիլացի քաղաքական գործիչը առաջարկել է հիշատակի օր նշել հավաքականի ամենախայտառակ պարտությունը

Բրազիլացի քաղաքական գործիչ Ժոտա Սիլվան առաջարկել է հիշատակի անսովոր օր ընդգրկել օրացույցում: Նրա կարծիքով, անհրաժեշտ է ամեն տարի հիշել 2014թ. աշխարհի տնային առաջնության կիսաեզրափակիչում Գերմանիայի կրած պարտությունը, որը աշխարհի հնգակի չեմպիոնների պատմության մեջ ամենաստորացուցիչն էր: Հիշեցնենք, որ 2014թ. հուլիսի 8-ին Բելու-Օրիզոնտիում բրազիլացիները 1:7 հաշվով պարտություն կրեցին Գերմանիայի հավաքականից: «Դա կլինի ոչ թե տոնական, այլ՝ հիշատակի օր: Այդ խաղից երկու-երեք ամիս անց էլ մարդիկ շարունակում էին կատակել, թե Գերմանիայի նոր գոլ ենք ստացել: Սակայն ֆուտբոլի մակարդակի անկումը Բրազիլիայում շարունակվում է: Նման հիշատակի օրը կարող է բոլորին սթափեցնել», ասել է Սիլվան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր