Հնդկաստանում քաղաքական գործիչը բոլիվուդյան հայտնի դերասանուհու գլխի համար 1.5 մլն դոլար է առաջարկել
Հնդկաստանի ազգային կուսակցության անդամ Սուրաջ Փալ Ամուն 1.54 մլն դոլար է առաջարկել բոլիվուդյան հայտնի դերասանուհի Դիփիկա Փադուկոնիի և «Փադմավատի» ֆիլմի ռեժիսոր Սանջայ Լիլու Բհանսալիի գլուխների համար, հաղորդում է Channel News Asia-ն։
Թերթի տվյալներով՝ կուսակցության ղեկավարությունն արդեն իսկ քննադատել է իրենց անդամի հայտարարոթյունը և պահանջել, որպեսզի վերջինս ներողություն խնդրի դերասանուհուց և ռեժիսորից։
Հնդկաստանի շատ ծայրահեղ աջակողմյան քաղաքական գործիչներ դեմ են հանդես եկել ֆիլմի դեմ, որը, ըստ նրանց, խեղաթյուրում է պատմությունը։
Մասնավորապես, նրանց դուր չի եկել, որ ֆիլմում մուսուլման զավթիչը հանդես է գալիս որպես թագուհու սիրեկան։