211652_close_icon
views-count3083 դիտում article-date 10:39 07-08-2015

Ախտորոշումը անպատժելիությունն է. «Առավոտ»

«Առավոտի» խմբագրականում նշվում է. «Վերջերս Սյունիքի մարզպետի որդի Տիգրան Խաչատրանի կալանավորման հետ կապված հաճախ են օգտագործվում «գիժ», «գժի թուղթ» արտահայտությունները: Իսկապես շատ հավանական է, որ ինչպես նախորդ անգամ մարդ սպանելու համար Տիգրանին ազատեցին «ինքնապաշտպանության» պատրվակով, հիմա էլ երիտասարդին մեկ աչքով կույր դարձնելու արդարացումը «հոգեկան խնդիրներն» են լինելու: Պարզ է՝ ինչպես մեր անգրագետ պատգամավորները բոլորն անխտիր բարձրագույն կրթության դիպլոմ ունեն, նույնքան հեշտ է բժիշկներից գնել ցանկացած տեղեկանք: Իրականում, ինձ թվում է, մարդը, որն ուրիշի վրա «վերխ հավաքելու» եւ իր՝ «արտոնյալ», «հզոր պապայի» որդի լինելը ապացուցելու համար պարբերաբար բռնությունների է դիմում, նա իսկապես հոգեկան խնդիրներ ունի: Բայց նույնպիսի խնդիրներ ունեն հայաստանցի պաշտոնյաներն ու օլիգարխները, որոնք չգիտեն, թե ինչի վրա ծախսեն իրենց գողացած փողերը եւ ոսկե զուգարանակոնքեր են սարքում: Չգիտեմ, գիտության մեջ դա ինչպես է կոչվում, բայց ես դա կանվանեի «Միդասի սինդրոմ»: Սակայն եթե խոսքը քրեական հանցագործության մասին է, ապա «հոգեկան խնդիրները» քիչ են, պետք է պարզել տվյալ անձնավորությունը մեղսունա՞կ է, պատասխան տալի՞ս է իր արարքների համար, թե՞ ոչ: Այս հարցում էլ Սուրիկ Խաչատրյանը, վստահ եմ, խնդիր չի ունենա եւ այդպիսի տեղեկանք էլ «ձեռք կբերի»: Բայց այդ դեպքում խնդիր է առաջանում, թե ինչո՞ւ է ԵԿՄ-ն բանակից «գժի թղթով» ազատված անմեղսունակ երիտասարդին պարգեւատրել հուշամեդալով՝ այդ որտե՞ղ եւ ինչպես է հասցրել Տիգրանը «մեր երկիրը պահել»: Իհարկե, իրավիճակի ճշգրիտ «ախտորոշումը» անպատժելիությունն է: Հավանաբար, մարդիկ պաշտոնի եւ փողի են ձգտում նաեւ իրենց այդ՝ «հոգեւոր» պահանջմունքը բավարարելու համար»: Մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր