Հենրիխ Մխիթարյան. Անկրկնելի զգացողություններ ունեմ. տեսանյութ
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Վոլֆսբերգի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/07/61265/]հաղթանակից[/url] (5:0) հետո կիսվել է իր տպավորություններով: Հիշեցնենք, որ Մխիթարյանն այդ խաղում [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/07/61282/]դարձել է[/url] հեթ-տրիկի հեղինակ:
«Հեթ-տրիկ մրցաշրջանի առաջին տնային պաշտոնական խաղում. անկրկնելի զգացողություններ են:
Վերջին անգամ «Շախտյորում» էի հեթ-տրիկ հեղինակ դարձել: 14 րոպեում «Բորուսիայում» երեք գոլ խփեցի, ինչը յուրահատուկ արդյունք էր ինձ համար: Շատ հպարտ և ուրախ եմ դրա համար:
«Բորուսիայի» մոտ հաջող ստացվեց երկրորդ խաղակեսը: Հինգ գոլ խփելը արդեն հիանալի է: Յուրաքանչյուր մարզիչ ունի իր փիլիսոփայությունը: Այսօր մենք արեցինք այն ամենը, ինչ պահանջել էր Տուխելը:
Այժմ մենք մի փոքր այլ կերպ ենք խաղում, ավելի շատ ենք օգտագործում երկար փոխանցումները և ձգում ենք ավելի ակտիվ գործել», ասել է Մխիթարյանը: