211652_close_icon
views-count7960 դիտում article-date 19:54 07-08-2015

Լուսինե Մարտիրոսյանը նշանակվեց ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարի 2015 թվականի օգոստոսի 7-ի N 392-Ա հրամանով Լուսինե Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնում: [b]Աշխատանքային գործունեություն [/b] 2014 թվականի նոյեմբերի 25-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալի պաշտոնում 2014 թվականի մայիսի 26-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնում 2012 թվականի հոկտեմբերի 16-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնում 2012 թվականի օգոստոսի 14-ին աշխատանքի է ընդունվել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում՝ որպես փորձագետ 2009 թվականի մայիսի 4-ից մինչև 2012 թվականի հուլիսի 31-ն աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում՝ որպես լրագրող [b]Կրթություն [/b] 2014 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Հանրային կապեր և լրատվամիջոցների հետ հաղորդակցություն բաժնի մագիստրատուրա 2005-2009թթ. ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն ֆակուլտետի միջազգային լրագրություն բաժինը՝ ստանալով լրագրող, լեզվաբանի որակավորում: Քաղծառայության 1-րդ դասի խորհրդական է, հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նմանատիպ նյութեր