211652_close_icon

ՀՀ բնապահպանության նախարարն աշխատում է բացառապես փաստաթղթերով՝ իրականությունից կտրված. «Ժողովուրդ»

views-count2438 դիտում article-date 10:42 12-08-2015
Բնապահպանության նախարարին չի հետաքրքրում, որ Կարճաղբյուրում ակտիվ ծառահատումներ են ընթանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր համայնքի տարածքում ակտիվ ծառահատումներ են ընթանում։ Նշված տարածքի բնակիչները «Ժողովուրդ»-ին պատմել են, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին պատկանող անտառից օրական փայտով բեռնված մի քանի ավտոմեքենա է դուրս գալիս։ «Ժողովուրդ»-ի հարցումների արդյունքում պարզվել է, որ ծառահատումները պաշտոնապես թույլատրված են, սակայն այդպես էլ հստակ չի պարզվել, թե ինչ հիմքով և հատկապես որ տարածքում և ուր են տարվում հատված հաստաբուն ծառերը։ ՀՀ Բնապահպանության նախարարությունից և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից պնդել են, որ ծառահատումներն իրականացվում են զորամասի ներսում, սակայն «Ժողովուրդ»-ը պարզել է, որ դրանք կատարվում են զորամասի դիմացի տարածքում, իսկ հատված ծառերն էլ չոր չեն։ Ստացվում է, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատում է բացառապես փաստաթղթերով՝ իրականությունից կտրված։ Ինչ հրամցնում են, հավատում է ու իր փափուկ աթոռին նստած գլխիկոր համաձայնում։ Իսկ թե իրականում ինչպես է ոչնչանում տարիներ շարունակ փայփայված անտառածածկ տարածքը, կարծես նրան չի էլ հետաքրքրում»։

Նմանատիպ նյութեր