6074 դիտում
10:01 05-10-2017
Նախարարը իրականությունից կտրված, ոչ ադեկվատ վարքագիծ է դրսևորում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի կադրերն ամեն քայլափոխի շարունակում են հիմնավորել տեսակետը, որ իրենք կառավարությունում չունեն որևէ անելիք, որ նախարարի պորտֆելն ամենևին էլ «իրենց հագով չէ»:
Օրինակ՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը «ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում կարող է նշել 3 ձեռքբերում, որը գյուղացու կյանքը թեթևացրել է, նա այսպիսի պատասխան է տվել.
«Հույս, հավատ, սերը որ կա, հիմա այդ փուլում ենք»:
Իսկ վերջին շրջանի թանկացումների, հատկապես մսի գնի բարձրացման մասին խոսելիս էլ նախարարն ասել է.
«Երբեք պետք չի դրանից անհանգստանալ, դա ուղղակի այս իրավիճակից ելնելով է: Շուկան կկարգավորի դա: Ես չեմ հավատում, որ գները կբարձրանան, կիջնեն, նորից կբարձրանան: Այս բարձրացումը ավելի շատ պանիկային բարձրացում է, հետո իջեցում կլինի: Ինչպես ամեն ինչն է երկրում կարգավորվում: Ամեն ինչ փոփոխական է, չի կարող լինել միշտ նույն գինը»:
Համաձայնեք՝ ոչ ադեկվատ պատասխան է: Հիշեցնենք՝ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանն էլ գյուղացիներին խորհուրդ էր տալիս աղոթել, որ առատ բերք ստանան»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2324 դիտում
10:42 12-08-2015
ՀՀ բնապահպանության նախարարն աշխատում է բացառապես փաստաթղթերով՝ իրականությունից կտրված. «Ժողովուրդ»
3055 դիտում
16:17 27-10-2019
Ա.Ղազինյան. «Ինչպե՞ս կարողացար ադեկվատ որակել մի մարդու, որը սրանից 20 տարի առաջ արդեն ադեկվատ չէր»
Այս բաժնից
901 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
934 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»
1789 դիտում
08:54 17-10-2024
Ընդդիմադիր ոստիկանապետը վերադառնում է քաղաքականություն. «Փաստ»