Փոքրիկ Անուշիկը չի կարողանում օգտագործել ձեռքերը. նրան վիրահատություն է անհրաժեշտ. տեսանյութ
Անուշ Հովհաննեսի Մարտիրոսյանը ծնվել է 2003թ. Արարատ քաղաքում: Մինչև մեկուկես տարեկանը երեխայի վիճակը նորմալ է եղել, սակայն հետո նրա մոտ ախտորոշվել է Մանկական ուղեղային կաթված:
Անուշը մշտական բժշկական հսկողության տակ է, նրա քայլքը կարգավորվել է, կարողանում է ինքնուրույն շարժվել, սակայն ձեռքերը թույլ են և չի կարողանում դրանք օգտագործել:
Հիմա հնարավորություն է ընձեռնվել ՌԴ-ի Տուլա քաղաքի վերականգնողական կլինիկայում իրականացնել վիրահատություն, որի համար պահանջվում է 2000 ԱՄՆ դոլար:
Ընտանիքն այդ գումարը հայթայթելու հնարավորություն չունի և դիմում է հանրության աջակցությանը:
Անուշի մայրիկի՝ Կարինե Մարտիրոսյանի անունով ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿՈՒՄ բացվել են հաշվեհամարներ՝
163328067950 ՀՀ դրամ,
163328067943 ՌԴ ռուբլի,
163328067893 ԱՄՆ դոլար, 163328067901
ԵՎՐՈ, SWIFT CODE: ARECAM22:
Կարինե Մարտիրոսյանի հեռախոսահամարն է՝ +374 77 56 94 68: