Եգիպտոսում ԻՊ զինյալները պատանդ են վերցրել օտարերկրացու
Կահիրեում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները պատանդ են վերցրել Խորվաթիայի քաղաքացու, որին սպառնում են սպանել:
30-ամյա Թոմիսլավ Սալոպեկը Եգիպտոսի մայրաքաղաքում աշխատել է ֆրանսիական գիտական ընկերությունում: Ջիհադականները նրա կյանքի դիմաց Եգիպտոսի իշխանություններից պահանջում են 48 ժամվա ընթացքում ազատել բոլոր բանտարկված մահմեդական կանանց, այլապես, խորվաթը կսպանվի: