211652_close_icon
views-count1862 դիտում article-date 21:50 12-08-2015

Հարվարդի համալսարանի պրոֆեսորը ցանկանում է ԱՄՆ նախագահ դառնալ

Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Լոուրենս Լեսսիգը հայտարարել է, որ Դեմոկրատական կուսակցության կողմից ցանկանում է առաջադրվել որպես ԱՄՆ նախագահի թեկնածու: Եթե նա նախագահ ընտրվի, խոստանում է բարելավել ընտրողների իրավունքները եւ բարեփոխումներ իրականացնել քաղաքական համակարգում: Լեսսիգը նշել է, որ ժողովրդավարության հիմնական խնդիրը սոցիալապես հավասար քաղաքացիական հասարակության ձեւավորումն է: Պրոֆեսորն իր կայքի միջոցով կոչ է անում դրամահավաք կազմակերպել՝ իր նախընտրական քարոզարշավն իրականացնելու համար:

Նմանատիպ նյութեր