211652_close_icon
views-count1858 դիտում article-date 14:22 14-08-2015

Լուի վան Գալ. Դե Խեային հարցնում ենք. «Ցանկանո՞ւմ ես խաղալ», պատասխանում է՝ ոչ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը ներկայացրել է դարպասապահ Դավիդ Դե Խեայի շուրջ ստեղծված իրավիճակը: Նշենք, որ Դե Խեան չի խաղա Անգլիայի առաջնության 2-րդ տուրում՝ «Ասթոն Վիլայի» հետ: «Դարպասապահների մարզիչ Ֆրանս Հուկան Դե Խեային հարցրել է, թե ցանկանո՞ւմ է նա խաղալ, իսկ վերջինս պատասխանել է՝ ոչ: Ես պետք է որոշումներ կայացնեմ: Մենք նախապատրաստական փուլում հետևում էինք Դե Խեային: Նա նախորդ մրցաշրջանում իմ լավագույն ֆուտբոլիստն էր: Դավիդը համաձայն է մեր որոշման հետ: Այժմ ամեն ինչ կախված մեր մյուս դարպասապահից՝ Սերխիո Ռոմերոյից: Իրավիճակը նույնն է: Դե Խեան մնում է կազմից դուրս», ասել է վան Գալը: Ավելի ուշ մանկույանցիները պարզաբանել են, որ Դե Խեան չի ցանկանում խաղադաշտ մտնել ստեղծված իրավիճակի պատճառով, և որ նա չի կարողանում տարատեսակ լուրերի պատճառով կենտրոնանալ ֆուտբոլի վրա: Հիշեցնենք, որ 24-ամյա իսպանացուն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալը»:

Նմանատիպ նյութեր