ԱՀԿ-ն հայտարարել է՝ երբ «Էբոլա»-ն «կլքի» Աֆրիկան
Հարավային Աֆրիկայում «Էբոլա» վիրուսին կհաջողվի հաղթել այս տարի: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարությամբ՝ օգոստոսի սկզբին Գվինեայում եւ Սյերա-Լեոնեում գրանցվել է վարակման ընդամենը երեք դեպք:
Դա փաստում է այն մասին, որ համաճարակը նահանջել է: Ենթադրվում է, որ մինչեւ տարեվերջ վարակվածության դեպքեր այլեւս չեն գրանցվի:
Հիշեցնենք՝ 2014թ. սկզբից ի վեր Աֆրիկայում «Էբոլա»-ի զոհ է դարձել 11 հազար մարդ: