211652_close_icon
views-count1869 դիտում article-date 18:44 14-08-2015

Մանուել Պելեգրինի. Մոուրինյոյի հետ տարաձայնություններ ունեմ, բայց ձեռքը սեղմում եմ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին անդրադարձել է օգոստոսի 16-ին Անգլիայի առաջնության 2-րդ տուրում Լոնդոնի «Չելսիի» հետ հանդիպմանը: «Ագուերոն դեռ 100 տոկոսով պատրաստ չէ, բայց նա արդեն կկարողանա խաղադաշտ մտնել: Ինչ վերաբերում է Մոուրինյոյին, ապա մենք տարաձայնություններ ունենք: Սակայն ես միշտ սեղմում եմ նրա ձեռքը», ասել է Պելեգրինին: Սակայն մեկ անգամ Պելեգրինին հրաժարվել է սեղմել Մոուրինյոյի ձեռքը. դա տեղի է ուեցել 2013թ. աշնանը, երբ «Չելսին» «Սիթիին» հաղթեց 2:1 հաշվով: Այս մրցաշրջանի սկզբում մեծ աղմուկ հանեց Արսեն Վենգերի և Մոուրինյոյի՝ իրար ձեռք չսեղմելու պատմությունը:

Նմանատիպ նյութեր