Ուզբեկստանի քաղաքացին ցանկացել է Օբամայի նկատմամբ մահափորձ իրականացնել
Ուզբեկստանի քաղաքացին ԱՄՆ դատարանում խոստովանել է, որ աջակցել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը եւ պատրաստվել է մահափորձ իրականացնել ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի նկատմամբ:
25-ամյա Աբդուռասուլ Հազանովիչը համացանցում համակրանք է հայտնել ԻՊ-ի գործունեության հանդեպ եւ սպառնացել սպանել Օբամային, եթե իրեն չհաջողվի միանալ իսլամիստներին:
Հազանովիչին մինչեւ 15 տարվա ազատազրկում է սպառնում: