4226 դիտում
08:23 17-08-2015
Իջևանի քաղաքապետի ընտրություններում թեկնածուներից մեկը հետ է վերցրել փաստաթղթերը
Սեպտեմբերի 13-ին կայանալիք Իջևանի քաղաքապետի ընտրություններում թեկնածուներից մեկը հետ է վերցրել Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերը: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Իջևանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել էին 3 թեկնածուներ՝ գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանը, «Նիկարմ» ֆուտբոլային ակումբ ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Խաչատրյանը և նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը: Նրանք բոլորն էլ Հանրապետական կուսակցության անդամներ են, սակայն նրանցից միայն մեկին է սատարելու ՀՀԿ-ն՝ Վարդան Ղալումյանին:
ԸԸՀ-ին ներկայացրած առաջադրման փաստաթղթերը հետ է վերցրել «Նիկարմ» ֆուտբոլային ակումբ ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Խաչատրյանը՝ հավանաբար անիմաստ համարելով շարունակել պայքարը:
Վարդան Ղալումյանը նախկինում Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ էր և 2011-ին այդ պաշտոնին ընտրվել էր հենց ԲՀԿ-ի ակտիվ ջանքերի շնորհիվ: Այն բանից հետո, երբ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը հեռացավ կուսակցությունից և, ինչպես շատերը, Ղալումյանը նույնպես հեռացավ լուսակցությունից: Ավելի ուշ նա դարձավ ՀՀԿ անդամ:
Նմանատիպ նյութեր
2522 դիտում
07:47 04-03-2015
Արմավիրի քաղաքապետի ընտրություններում 5 թեկնածուներից երեքը ինքնաբացարկ են հայտնել. ՀԺ
29896 դիտում
22:18 15-10-2018
Թեկնածուներից մեկը դիմել է ստոր և դատապարտելի մեթոդի. Էջմիածնի քաղաքապետի թեկնածու
2332 դիտում
08:40 14-08-2015
Իջևանի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն թեկնածու ունի. ՀԺ
Այս բաժնից
889 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
478 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
733 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը