211652_close_icon
views-count2522 դիտում article-date 07:47 04-03-2015

Արմավիրի քաղաքապետի ընտրություններում 5 թեկնածուներից երեքը ինքնաբացարկ են հայտնել. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ մարտի 15-ին Արմավիրում կայանալիք քաղաքապետի ընտրություններում առաջադրված 5 թեկնածուներից երեքը, այդ թվում՝ նաև Արտակ Գևորգյանն ու Մելիք Բաղդասարյանը, ինքնաբացարկ են հայտնել և դուրս եկել ընտրապայքարից: Ինքնաբացարկ հայտնած երրորդ թեկնածուն Էդվարդ Վարդումյանն է: Աժ պատգամավոր Նահապետ Գևորգյանի (Նովո) որդի Արտակի և փոխքաղաքապետ Մելիքի ինքնաբացարկը անսպասելի էր: Երկուսն էլ դեռ նախօրեին Արմավիրի կենտրոնում նախընտրական շտաբներ էին բացել: Մեկ օրվա ընթացքում ինչ-որ բան տեղի է ունեցել՝ բանակցությունների կամ ճնշումների ֆորմատով, և այս ամենից մեծապես շահող է դուրս եկել թեկնածու, գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը: Այս պահին նրա միակ մրցակիցը Արմավիրի մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանն է: Թերթը փորձել է Պետրոսյանից ճշտել գնալո՞ւ է մինչև վերջ, թե՞ կեսից դաշտը թողնելու է Խլղաթյանին: Չնայած նախնական պայմանավորվածությանը Պետրոսյանը լրագրողի զանգերին չի պատասխանել: Կարելի է ենթադրել, որ ամեն ինչ չէ, որ նրանից է կախված: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր