Մատեո Կովաչիչ. Hala Madrid!. տեսանյութ
Մադրիդի «Ռեալը» այսօր ներկայացրեց «Ինտերից» ձեռք բերած նոր ֆուտբոլիստին՝ խորվաթ կիսապաշտպան Մատեո Կովաչիչին:
«Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել «Ռեալին»: Ես տեղափոխվեցի աշխարհի մեծագույն ակումբ և դա առանձնահատուկ իրադարձություն է:
Ինձանից շատ բան են սպասում, ինչպես և ամբողջ ակումբից: Hala Madrid!», հայտարարել է Կովաչիչը իր ներկայացման ժամանակ:
Հիշեցնենք, որ Կովաչիչի համար «Ռեալը» «Ինտերին» վճարել է 28 միլիոն եվրո: Արքայական ակումբում Կովաչիչը հանդես կգա 16 համարի ներքո: