Caja Madrid բանկի նախկին տնօրենին մահացած են գտել
Caja Madrid բանկի նախկին նախագահ Միգել Բլեսաին մահացած են գտել Կորդոբա տնօրենը գործարաններից մեկում: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:
Ըստ տեղեկությունների` Բլեսաի դին գտել են Պուերտո դել Տորո գործարանում` կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ընկերների հետ այնտեղ է գնացել որս անելու:
Նախնական վարկածով` բանկի նախկին տնօրենն ինքնասպան է եղել:
Նշենք, որ նա դատապարտված է եղել 6 տարվա ազատազրկման, սակայն, բողոքարկելով դատավճիռը, ազատության մեջ է գտնվել մինչև դատարանի վերջնական որոշումը: