211652_close_icon
views-count1751 դիտում article-date 09:00 20-08-2015

Օսկանյանը դադարեցրել է կուսակցություն ստեղծելու գործընթացը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Օրերս տեղի ունեցած մի պաշտոնական ընդունելության ժամանակ, որին մասնակցել են ԱԺ պատգամավորներ և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, վերջինիս և ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի միջև բավական ուշագրավ զրույց է տեղի ունեցել: Դեսպանը պատգամավորից հետաքրքրվել է, թե նոր կուսակցություն հիմնելու վերաբերյալ նրա ծրագրերն ի՞նչ փուլում են, ինչին ի պատասխան Օսկանյանն ասել է, որ ինքն այդ գործընթացը դադարեցրել է, նաև համոզվել է՝ նոր կուսակցություն ստեղծելը անիրագործելի ծրագիր է և անիմաստ: Սակայն այս երկխոսության ողջ հմայքն այն է եղել, որ Օսկանյանը փաստացի այնպես է դեսպանի հարցին պատասխանել, որ բոլորն այն լսեն: Հասկանալի է, որ Օսկանյանի խոսքն առավել շատ հասցեագրված է եղել իր կուսակիցներին, քանի որ փետրվարյան հայտնի դեպքերից հետո նրա և ԲՀԿ-ում մնացածների միջև կարելի է ասել, որ կապը կտրվել էր: Հետագայում այդ խզումը առավել տեսանելիդարձավ, երբ հայտնի դարձավ, որ Օսկանյանը մտմտում է նոր կուսակցություն հիմնել: Բայց ինչպես երևում է՝ նա այդ գաղափարից հրաժարվել է և ամենայն հավանականությամբ իր գործունեությունը կշարունակի հենց ԲՀԿ-ի շրջանակներում»:

Նմանատիպ նյութեր