211652_close_icon
views-count3083 դիտում article-date 09:47 20-08-2015

ԱԺ պատգամավորը ֆինանսական լուրջ խնդիրների եւ դատական հայցերի մեջ է հայտնվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» այսօր անդրադարձել է ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանին և գրել. «Ֆինանսական լուրջ խնդիրների եւ դատական հայցերի մեջ են հայտնվել նաեւ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանին պատկանող ընկերությունները, եւ չի բացառվում, որ հաշվի առնելով մի շարք դատական հայցերը՝ պատգամավորը եւս սնանկ ճանաչվի: Հիշեցնենք, որ նա ԲՀԿ-ին դավաճանեց, որպեսզի փրկի ունեցվածքը, բայց կարծես թե չի ստացվում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ «Սպիտակ Կամար» ՍՊԸ-ն, որի հիմնադիրը ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն է, լուրջ ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել: Տեղեկացանք, որ 2015թ հուլի- սի 31-ին «Էկոմիքս» ՍՊԸ-ն դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ պահանջում է, որ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանին պատկանող ընկերությունից բռնագանձվի 2 միլիոն դրամ: «Կարին» ՍՊՆ-ն էլ իր հերթին է 2015 դիմել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ Արագած Ախոյանին պատկանող ընկերությունից պահանջելով 2 միլիոն դրամ: Իսկ, ահա, «Տուֆաբլոկների գործարան» ԲԲԸ-ն ոչ միայն դիմել է Արաբկիր դատարան՝ պահանջելով ընկերությունից բռնագանձել 2 միլիոն դրամ, այլեւ միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ պատգամավորին պատկանող ընկերության գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դրվի, ինչն այս գործով դատավոր Սամվել Թադեւոսյանը բավարարել է: Այսինքն՝ պատգամավորին պատկանող ընկերությունն այս օրերին գտնվում է արգելանքի տակ»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր