9627 դիտում
01:02 21-08-2015
«Բորուսիան» հաղթեց «Օդդին» 4:3 հաշվով, Մխիթարյանը` հաղթական գոլի հեղինակ. տեսանյութ
Ֆանտաստիկ վերջաբան ունեցավ Եվրոպայի լիգայի որակավորման 4-րդ փուլի «Օդդ»-«Բորուսիա» առաջին հանդիպում:
Դորտմունդցիները արդեն 13-րդ վայրկյանին գոլ բաց թողեցին: 21-րդ րոպեին «Բորուսիան» պարտվում էր 0:3 հաշվով:
Սակայն գերմանական ակումբը աստիճանաբար ուշքի եկավ և սկսեց կրճատել հաշիվը: Առաջին խաղակեսում Օբամեյանգը աչքի ընկավ: Երկրորդ խաղակեսի սկզբում Կագավան երկրորդ գնդակը խփեց:
Այնուհետև Օբամեյանգը երկրորդ գոլը խփեց` հավասարեցնելով հաշիվը:
Իսկ որպես հանդիպման դեսերտ, հատուկ հայ ֆուտբոլասերների պատվերով, 84-րդ րոպեին իր խոսքն ասաց Հենրիխ Մխիթարյանը, որի գոլն էլ «Բորուսիային» հաղթանակ բերեց այս զարմանալի խաղում` 4:3:
Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 27-ին:
Եվրոպայի լիգա, որակավորման 4-րդ փուլ, առաջին հանդիպում
«Օդդ» (Նորվեգիա) – «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)՝ 3:4
Սամուելսեն, 1, Նորդկվելե, 20, Ռուուդ, 22 – Օբամեյանգ, 34, 76, Կագավա, 47, Մխիթարյան, 84
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5447 դիտում
19:44 23-05-2015
«Բորուսիան» 3:2 հաշվով հաղթեց «Վերդերին». Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակը
6001 դիտում
00:00 20-01-2016
Դորտմունդի «Բորուսիան» հաղթեց «Սպարտային», Մխիթարյանը` գոլի հեղինակ. տեսանյութ
2690 դիտում
16:07 07-07-2015
«Բորուսիան» 6:0 հաշվով հաղթեց «Կավասակիին». Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ
Այս բաժնից
1471 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1861 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1759 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը