211652_close_icon
views-count1625 դիտում article-date 17:01 21-08-2015

Շմոլ գազի արտահոսքից թունավորվել են

Օգոստոսի 16-ին հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 2006 թ. ծնված Գոռ Կ.-ն և 2014 թ. ծնված Սոֆիա Կ.-ն: Պարզվել էր, որ օգոստոսի 15-ին, ժամը 21.00-ին, երեխաներն իրենց բնակարանում գազի արտահոսքից թունավորվել են: Օգոստոսի 20-ին ոստիկանություն է զանգահարել 1982 թ. ծնված Սարգիս Կ.-ն և հայտնել, որ կինը` 1983 թ. ծնված Սուսաննա Կ.-ն, օգոստոսի 20-ին, ժամը 02.20-ին, «վաղաժամ ծննդաբերություն, վիժման վտանգ» ախտորոշմամբ տեղափոխվել է ծննդատուն, ինչը հետևանք է օգոստոսի 15-ին իր բնակարանում տեղի ունեցած շմոլ գազի արտահոսքի: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր