211652_close_icon
views-count1178 դիտում article-date 15:27 22-08-2015

Ինդոնեզիայի արևելքում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի արևելյան հատվածում քիչ առաջ տեղի է ունեցել 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Ինդոնեզիայի օդերևութաբանական, կլիմայական ու երկրաբանական ազգային վարչությանը: Ցունամիի վտանգ չկա: Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մոլուկկի նահանգի Տուալ քաղաքից 175 կմ դեպի հյուսիս-արևմուտք, հիպոկենտրոնը՝ 106 կմ խորության վրա: Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Նշենք, որ յուրաքանչյուր տարի սեյսմոլոգները Ինդոնեզիայի տարածքում արձանագրում են 6-7 հազար ցնցում, որոնք գերազանցում են 7 մագնիտուդը:

Նմանատիպ նյութեր