211652_close_icon
views-count1876 դիտում article-date 18:15 22-08-2015

Գիտնականները հայտնաբերել են «հոլոքոստի գեները»

Ամերիկացի գիտնականները գենետիկ փոփոխություններ են հայտնաբերել այն մարդկանց մոտ, որոնք վերապրել են Հոլոքոստը: Ըստ նրանց՝ գեները ժառանգաբար են փոխանցվում: Նյու Յորքում անցկացված գիտափորձի ժամանակ մասնագետները հետազոտել են 32 հրեա կնոջ եւ տղամարդու գեներ, որոնք ժամանակին գտնվել են համակենտրոնացման ճամբարներում եւ տուժել նացիստների կտտանքներից: Ուսումնասիրվել են նաեւ նրանց երեխաների գեները: Ըստ վիճակագրության՝ Հոլոքոստը վերապրածների սերունդները հակված են ընկճախտի: Ուսումնասիրության արդյունքներով՝ սերունդների գենետիկ փոփոխությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ նրանց ծնողները վերապրել են Հոլոքոստը:

Նմանատիպ նյութեր