6227 դիտում
00:53 23-08-2015
Գարեջրի փառատոն՝ Կարապի լճում
Երևանի Կարապի լճի շուրջբոլորն առանձին տաղարաներում հայկական գարեջրային շուկայի առաջատար ընկերությունները, քաղաքի գարեջրատները, սրճարաններն ու փաբերը Երևանի գարեջրի փառատոնի այցելուներին են ներկայացրել հայկական գարեջրի լավագույն ավանդույթները և առաջարկել թարմ ու տարատեսակ գարեջուր, գարեջրի խարտիկներ։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մասնակից ընկերություններն ու այցելուները միակարծիք են, որ այս փառատոնը լավագույն միջոցն է հանրությանը ներկայացնելու հայկական գարեջրի լավագույն ավանդույթներն ու գարեջրի արտադրման շուկայում եղած նորամուծությունները, նոր
ապրանքատեսակները։
Երևանի գարեջրի փառատոնը «Երևանյան ամառ» ծրագրում ամենասիրված ու ավարդականներից է։ Գարեջրի փառատոն է այցելել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Քաղաքապետի առաջին տեղակալի Կամո Արեյանի ուղեկցությամբ՝ Տարոն Մարգարյանը շրջել է տաղավարներում, ծանոթացել մասնակից ընկերությունների առաջարկներին, փառատոնի ընթացքին ու զրուցել քաղաքացիների հետ։ Փառատոնային երեկոն ուղեկցվել է համերգային շոու ծրագրով՝ երաժշտական բենդերի, դիջեյների ու պարային խմբերի մասնակցությամբ։
Այցելուներից շատերը նաև բազմաթիվ մրցույթների ու անակնկալների մասնակից են դարձել։ Մրցույթների հաղթողներն արժանացել են քաղաքապետարանի ու մասնակից ընկերությունների մրցանակներին։ «Երևանյան ամառ 2015»-ն ամփոփվելու է օգոստոսի 31-ին՝ Կարապի լճում, եզրափակիչ մեծ համերգով։
Նմանատիպ նյութեր
1430 դիտում
15:30 18-07-2014
Երևանի Կարապի լճում վաղը տեղի կունենա ձմերուկի փառատոն
4194 դիտում
20:11 18-07-2014
«Ձմերուկի փառատոն»՝ Կարապի լճում
2270 դիտում
11:44 18-07-2015
Կարապի լճում տեղի կունենա ձմերուկի փառատոն
Այս բաժնից
472 դիտում
18:05 24-10-2024
Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին
364 դիտում
17:53 24-10-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին
472 դիտում
17:31 24-10-2024
Քննիչն ու դատախազը պետք է սարսափեն դատական ակտը չկատարելու մտքից. փաստաբան