211652_close_icon
views-count1707 դիտում article-date 17:47 24-08-2015

Ֆիլիպիններում թայֆունի զոհերի թիվը հասել է 26-ի

Ֆիլիպիններում «Գոնի» անունը ստացած հզոր թայֆունի զոհերի թիվը հասել է 26-ի, ավելի վաղ հաղորդվել էր 17 մահացածի մասին: Նույնքան մարդ էլ վնասվածքներ է ստացել, 14-ը համարվում է անհետ կորած: Զոհերի մեծ մասը գրանցվել է Մանկայան քաղաքի մոտակայքում գտնվող հանքափորների ճամբարում տեղի ունեցած սողանքի հետեւանքով: Տարերային աղետի հետեւանքով տարհանվել է 72 հազար մարդ:

Նմանատիպ նյութեր