916 դիտում
17:28 24-08-2015
Քննարկվել է Արցախի Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումների նախապատրաստումը
Օգոստոսի 24-ին տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման և համակարգման կառավարական հանձնաժողովի հերթական նիստը` փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի նախագահությամբ:
Շահագրգիռ գերատեսչությունների պատասխանատուների մասնակցությամբ քննարկվել են տոնական միջոցառումների նախապատրաստության հետ կապված հարցեր:
Սեպտեմբերի 1-ին և 2-ին տարաբնույթ միջոցառումներ են նախատեսվում մայրաքաղաք Ստեփանակերտում և շրջաններում: Հանրապետության բոլոր կրթական հաստատություններում նոր ուսումնական տարվա առաջին դասը կանցկացվի խաղաղության թեմայով` դասընթացի կազմակերպմանը ներգրավելով պետական պաշտոնյաների, Արցախյան պատերազմի մասնակիցների և ՊԲ սպայական կազմի ներակայցուցիչների: Ստեփանակերտում կներկայացվի Ջ. Վերդիի «Ռեքվիեմ» ստեղծագործությունը:
Սեպտեմբերի 2-ին մայրաքաղաքի և շրջկենտրոնների փողոցներով կանցնեն զինվորական զորասյուներ: Կկազմակերպվեն այցելություններ հուշահամալիր, ծաղկեպսակադրության արարողություններ կլինեն զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձաններին: Շուշիում տեղի կունենա «Հայաստանի ազգային ագրարային համալսարանի» Ստեփանակերտի մասնաճյուղի նոր շենքի բացման արարողությունը: Տոնական միջոցառումները կավարտվեն սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում` համերգով և հրավառությամբ:
Նիստի ավարտին Արթուր Աղաբեկյանը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին տվել է հանձնարարականներ` միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
8328 դիտում
23:30 20-03-2018
Ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության օրվան ընդառաջ կմշակվի տոնական միջոցառումների ծրագիր
2656 դիտում
12:27 18-10-2014
Կապանում հոկտեմբերի 19-ին քաղաքի օրվան նվիրված միջոցառումների շարք կանցկացվի
Այս բաժնից
1684 դիտում
20:12 11-01-2025
«Ես 18 տարեկա՞ն եմ»․ Մալենան նշել է 18-ամյակը
970 դիտում
10:36 11-01-2025
«Դեպի Եվրատեսիլ»-ի հայտագրումն ավարտված է
1489 դիտում
15:48 10-01-2025
Ուղղակի խոսել են, քաշքշուկ չի եղել. Հակոբ Սիմիդյանը՝ Ղալումյանի ու Հայկ Սարգսյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին