2653 դիտում
12:27 18-10-2014
Կապանում հոկտեմբերի 19-ին քաղաքի օրվան նվիրված միջոցառումների շարք կանցկացվի
Հոկտեմբերի 19-ին Կապան քաղաքը նշելու է քաղաքային կարգավիճակ ստանլու իր 76-ամյակը: Քաղաքի ղեկավարությունը և բնակչությունը մեծ հանդիսավորությամբ կնշեն քաղաքի տոնը: Այդ կապակցությամբ կկազմակերպվեն տոնական մի շարք միջոցառումներ:
Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տեղի կունենա օրհնության արարողություն, որից հետո ծաղկիկներ կխոնարհվեն Բաղաբուրջի հուշահամալիրում և Գ. Նժդեհի հուշարձանին:
«Հին ու նոր Կապան» Շ. Մովսիսյանի անվան թանգարանում, ինչպես նաև գեղարվեստի, արվեստի, ՄՊՍԿ-ի, արվեստի քոլեջի սաների նկարների ցուցահանդես Վ. Սարգսյանի անվան մանկական զբոսայգում կբացվեն ցուցահանդեսներ: Կբացվի նաև Լորիկ Մինասյանի նկարների ցուցահանդես Կապանի երկրագիտական թանգարանում:
Վ. Սարգսյանի անվան մանկական զբոսայգում մանկական համերգային ծրագիր կանցկացվի. Կլինեն սպորտային միջոցառումներ՝ կրոսավազք, հեծանվավազք: Իսկ երեկոյան տեղի կունենա հանդիսավոր նիստ, պարգևատրումներ, տոնական համերգ մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում:
Նմանատիպ նյութեր
913 դիտում
17:28 24-08-2015
Քննարկվել է Արցախի Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումների նախապատրաստումը
Այս բաժնից
1018 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1027 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք