211652_close_icon
views-count1164 դիտում article-date 21:27 24-08-2015

ՌԴ ՆԳՆ Գլխավոր ինֆորմացիոն վերլուծական կենտրոնի պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում. տեսանյութ

Օգոստոսի 19-ից 22-ը ՀՀ ոստիկանության հրավերով Երևանում էր գտնում ՌԴ ՆԳՆ Գլխավոր ինֆորմացիոն վերլուծական կենտրոնի պետի տեղակալ, ներքին ծառայության գնդապետ Ալեքսանդր Բուշուևի գլխավորած պատվիրակությունը: Օգոստոսի 22-ին պատվիրակությանն ընդունեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ավետիսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին օպերատիվ-տեղեկատվական, քրեագիտական և հետախուզական տեղեկատվության Միջպետական ինֆորմացիոն բանկ փոխանցման ու տրամադրվող տեղեկատվության ցանկի արդիականացման, ինչպես և ՌԴ ՆԳՆ կենտրոնացված մատնադրոշմային հաշվառումներով չբացահայտված հանցագործությունների վայրից հայտնաբերված մատնահետքերի ստուգման հետ կապված հարցերը: Այցի ընթացքում պատվիրակությունն աշխատանքային հանդիպումներ ունեցավ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում և փորձաքրեագիտական վարչությունում: Պատվիրակությունը ծանոթացավ մատնադրոշմային տեղեկատվության փոխանակման տեխնիկական հնարավորությունների հետ, կատարվեց նաև փորձարկում՝ էլեկտրոնային տարբերակով մատնադրոշմային տեղեկատվության փոխադարձ փոխանակման ուղղությամբ: Շնորհակալություն հայտնելով հյուրերին և կարևորելով երկու գերատեսչությունների փոխգործակցությունը տվյալ ոլորտում, Գագիկ Ավետիսյանը հույս հայտնեց, որ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի, ինչը դրական ազդեցություն կունենա բազմաբնույթ տեղեկատվության փոխանակման գործում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր